Հալեպահայ. Այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները![]() 12 սեպտեմբերի 2012 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Հալեպում մարտերը մեկնարկել են երեկ երեկոյան, ինչի արդյունքում էլ մեր հայրենակիցները օդանավակայանի ճանապարհին ընկել էին կրակահերթի տակ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով հալեպաբնակ իր աղբյուրի խոսքերը: «Ասում է` երեկ երեկոյան 7 հայ են սպանել, բոլոր հիվանդանոցներում մեր հայրենակիցներն են, նրանք էլ վիրավորվել են: Շատ վատ է վիճակը, չգիտեն` ինչ է կատարվում, հայերի համար շատ վտանգավոր վիճակ է Հալեպում»,- ասաց Ադամյանը: Նա տեղեկացրեց նաև, որ իրավիճակը լարված է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասում: «Հալեպահայի խոսքով՝ այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները: Յուրաքանչյուր րոպեն իրենց համար կարող է ճակատագրական լինել, ուստի միայն աղոթում են՝ հուսալով, որ լավ կլինի», - հավելեց Ադամյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |