Ստանիսլավ Իվանովը Սաֆարովի գործի մասին. Պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի գործողությունները![]() 17 սեպտեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի բանաձևը, անշուշտ, կարևոր քայլ է օբյեկտիվության և արդարության ուղղությամբ: Այդ մասին Analitika.at.ua –ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը: «Զարմանալի է, որ ոչ բոլոր պատգամավորներն ու երկրներն են աջակցել բանաձևին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները «հերոսացնում» են մարդու, որը ուղղակի քրեական հանցագործություն չի կատարել, այլ քնած մարդու նենգ սպանություն»,- նշել է փորձագետը: «Եթե Բաքվի արձագանքը մարդասպանի արտահանձնման վերաբերյալ սպասելի էր, ապա հունգարական իշխանությունների գործողությունները դժվար է հասկանալ: Ինչո՞վ են նրանք ղեկավարվել` գնալով այդ սադրանքին: Կարելի է ամեն ինչ վերագրել Ադրբեջանում իրավիճակի մասին վատ տեղեկացվածությանը: Բայց դա անհեթեթություն է: Հունգարիան բավական խոշոր եվրոպական երկիր է, ունի անհրաժեշտ հետախուզական և վերլուծական ծառայությունները և լավ գիտի Իլհամ Ալիևի իրական դեմքը: Ուստի պետք է դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հունգարիայի իշխանությունների գործողությունները»,- ասել է Իվանովը: Եվ երկրորդ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ խաղաղ կարգավորման մասին կարող է խոսք գնալ սպառազինությունների մրցավազքի, Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի արագացված ռազմականացման պայմաններում: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |