Եվրապատգամավոր. ԵՄ-ն կարող է ամրապնդել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը, նոր թափով վերսկսել ղարաբաղյան հակամարտության լուծումը

Եվրապատգամավոր. ԵՄ-ն կարող է ամրապնդել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը, նոր թափով վերսկսել ղարաբաղյան հակամարտության լուծումը

PanARMENIAN.Net - Էստոնիայի եվրապատգամավոր Քրիսթինա Օյուլանդը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի Մարդու իրավունքների հարցերի ենթակոմիտեում կայացած «Սաֆարովի գործով» բանավեճերի ընթացքում, առաջարկել է ԵՄ-ին ավելի ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Լիբերալ դեմոկրատների դաշինք քաղաքական խմբակցության անունից առաջարկված նախաձեռնությունը բանավեճերը տեղափոխել է Ղարաբաղյան հակամարտության լուծման խորքային հարթություն, հաղորդում է էստոնական DZD պարբերականը:

«ԽՍՀՄ կործանումից 20 տարի անց, այսպես կոչված, սառեցված հակամարտությունը անլուծելի է մնում, իսկ Մինսկի խմբի գործունեությունը արդյունքեր չի տվել: Հենց դրանց բացակայությունն է դրդում լիբերալ դեմոկրատներին փնտրել խնդրի լուծման նոր ձևաչափեր. Եվրամիության մասնակցությամբ «քառյակի» գաղափարը առաջ շարժվելու նոր դինամիկայի ստեղծման պոտենցիալ է պարունակում»,-ասվում է DZD-ի հաղորդագրությունում:

Օյուլանդի կարծիքով, նման մոտեցումը դիվանագիտական խթաններ կստեղծի հակամարտության երկու մասնակիցների համար, քանի որ ԵՄ-ն երկու կողմերի համար էլ կարևոր գործընկեր է: «Արևելյան համագործակցությունը», որն առաջարկվել է Կովկասի երկրներին` բարեփոխումների և ինտեգրացիոն գործընթացների իրականացման համար, կարող է առանցքային դեր խաղալ ղարաբաղյան հակամարտությունում:

«ԵՄ-ն հակամարտող տարածաշրջանների հետ աշխատելու մեծ փորձ ունի»,-ասել է Օյուլանդը, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը,-«Արևելյան համագործակցությունը» նման է Կայունության մասին համաձայնագրին, որը գործում է Բալկաններում, որտեղ Եվրամիության քաղաքականությունը շոշոափելի արդյունքներ է տվել: ԵՄ այս փորձառությունը կարող է ամրապնդել Մինսկի խմբի ջանքերը, նոր շունչ տալ հակամարտության կարավորման նախագծին: Ուստի արժի այդ գաղափարին գործելու հնարավորություն տալ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---