Ադրբեջանա-թուրքական հակահայ ակցիան Փարիզում հազիվ 150 մարդ է հավաքել19 սեպտեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 18 ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններ բողոքի ակցիա էին կազմակերպել Փարիզում Հայաստանի դեսպանատան հարևանությամբ՝ մոտ 200 մ վրա: Ւնչպես հայտնում է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ակցիան Փարիզում հազիվ 150 մարդ է հավաքել, որոնց մի մասը եկել էր Գերմանիայից ու Հոլանդիայից: Ցուցարարներին արգելվել էր դուրս գալ Վիետա փողոցի երթևեկելի մաս և ակցիան տեղի ունեցավ շրջակա շենքերի մոտ: Ադրբեջանցիների և թուրքերի ակցիան անցկացվեց Ադրբեջանի դեսպանատան առջև հայկական կազմակերպությունների հանրահավաքից առաջ: Հայերը բողոքում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ, ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ: Հայ ցուցարարները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը անհապաղ բանտ վերադարձնել Հունգարիայից արտահանձնված և Բաքվում ազատ արձակված Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի գործադիր տնօրեն Հրաչ Վարժաեպտյանը ընդգծել է, որ ցույցին մասնակցել են ֆրանսիական խորհրդարանի որոշ անդամներ և քաղաքական գործիչներ: Ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |