Analitika.at.ua-ի ղեկավար Մարատ Հակոբյանը պարգևատրվել է ուկրաինական «Կրեդո» աստղով (վիդեո)

Analitika.at.ua-ի ղեկավար Մարատ Հակոբյանը պարգևատրվել է ուկրաինական «Կրեդո» աստղով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Կիևում տեղի է ունեցել 12-ճառագայթանի «Կրեդո» աստղով պարգևատրման արարողությունը: Ըստ կազմկոմիտեի որոշման, «Կրեդո» աստղով պարգևատրում են Ուկրաինայի և աշխարհի ամենաականավոր մարդկանց «Հասարակության զարգացման գործում ավանդի համար»: Այս անգամ պարգևատրվել են 5 գործիչներ լրագրության, մշակույթի ու արվեստի բնագավառներից:

Դափնեկիրների թվում են կինոռեժիսոր, պրոդյուսեր Ուկրաինայի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Եգոր Բենկենդորֆը, հայտնի քանդակագործ Օլեգ Պինչուկը, խորհրդային և ուկրաինացի կոմպոզիտոր, պրոդյուսեր, կատարող Ալեքսանդր Եգորովը, լրագրող, Analitika.at.ua-ի ղեկավար Մարատ Հակոբյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---