Նախագահի հրամանով հայ գիտնականները արժանացել են պետական պարգևների

Նախագահի հրամանով հայ գիտնականները արժանացել են պետական պարգևների

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Թունյանին, ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի Ա. Մնջոյանի անվան լիպիդոլոգիայի մոլեկուլյար հիմունքների լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանին, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պրոֆեսոր, Ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---