Վիկտոր Յանուկովիչ. Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում

Վիկտոր Յանուկովիչ. Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս Ուկրաինայի ու Հայաստանի հարաբերությունների զարգացման հիմնարար գործոնները կլինեն: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել ու ամրապնդել մեր ժողովրդների միջև ավանդական սերտ կապերը:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, բարիք և բարգավաճում», հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---