Կոլումբիայի համալսարանում տեղի կունենա «Հայաստան-21» խորհրդաժողովը

Կոլումբիայի համալսարանում տեղի կունենա «Հայաստան-21» խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-29-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում տեղի կունենան «Հայաստան-21» խորհրդաժողովը, որին կմասնակցեն 30 փորձագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Եվրոպայից, Հարավային Ամերիկայից ու ԱՄՆ-ից: Խորհրդաժողովում կքննարկվեն բնապահպանական, արտաքին քաղաքական, տնտեսական, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերակայության հարցեր:

Ինչպես գրում է The Armenian Weekly-ին, սեպտեմբերի 28-ին խորհրդաժողովում հանդես կգա Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, պատերազմներ լուսաբանող լրագրող Քրիս Հեդգեսը, որը նաև Նյու Յորքի Ազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող է: Որպես լրագրող նա եղել է Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ամերիկայում և Աֆրիկայում, աշխատելով The New York Times, National Public Radio, և The Christian Science Monitor:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---