Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան այցելելու հրավերը

Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան այցելելու հրավերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմհանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահԲարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ:

Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը,տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է սկանդինավյան տարածաշրջանի և, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ և փոխշահավետհամագործակցության հաստատումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը լավ մակարդակի վրա է, և Հայաստանը կարևորում էՖինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով`միջխորհրդարանական կապերը աշխուժացնելու չօգտագործված ներուժ կա և իր ցանկությունն է ակտիվացնել շփումներն ու փոխգործակցությունը: Հովիկ ԱբրահամյանըԷդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմային պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը կարևորեց նման ձևաչափով հանդիպումները և ևս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը,համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի փոխանցումը ևազատ արձակումը գնահատեց որպես անթույլատրելի և աննախադեպ երևույթ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում Եվրոպայումև Հունգարիայի իշխանությունների այդ քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ ԵԽ անդամ Ադրբեջանի արարքը միջազգային նորմերի ևեվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---