Հրաչուհի Ջինանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Հրաչուհի Ջինանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

PanARMENIAN.Net - Դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Դերասանուհու հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ժամը 12:00-14:00-ին, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Սեպտեմբերի 19-ին ժամը 17:00 սահմանում 93 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի և հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը: Ջինանյանը ծնվել է 1919 թվականին: 1941 թվականից աշխատել է Հայաստանի Պետական ռադիոյում:

Նա 1984-ին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու շքանշանով, իսկ երկու տարի անց ստացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---