ՀՀԿ գլխավոր գրասենյակի շենքում հրդեհ չկա

ՀՀԿ գլխավոր գրասենյակի շենքում հրդեհ չկա

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի շենքում հրդեհ չկա, անգամ ծուխ չկա», - հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակիցը, ով այժմ գտնվում է շենքի դիմաց` Մելիք-Ադամյան փողոցում: Փողոցն ամբողջովին փակված է ոստիկանների կողմից, այստեղ են նաև ԱԻՆ հրշեջ ծառայության 3 մեքենաներ:

PanARMENIAN.Net ի թղթակցի խոսքով` հրշեջներն անընդհատ մտնում են շենք ու դուրս գալիս, բայց առանց որևէ համապատասխան սարքավորումների: Ինչպես նրան ասաց նախագահի օգնական Արմեն Աբելյնաը ` «բան չի եղել, պարզապես եռակցման աշխատանքների ժամանակ նյութ ա կպել»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---