Բաքվում Ֆրանսիայի դեսպան. Առանց կողմերի քաղաքական կամքի Ղարաբաղի հարցում առաջընթացն անհնար է![]() 25 սեպտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Մենք հավատում ենք, որ պետք է առաջընթացի հասնենք բանակցային գործընթացում և գտնենք ղարաբաղյան հակամարտության լուծումը: Սակայն, առաջընթացը կախված է առաջին հերթին ներգրավված կողմերի քաղաքական կամքից: Մենք կարող ենք օգնել, սակայն առանց կողմերի քաղաքական կամքի Ղարաբաղի հարցում առաջընթացն անհնար է»,-հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների վերջերս Փարիզում կայացած հանդիպման գլխավոր թեմաներից էր: «Չի կարելի ասել, թե Ֆրանսիան ակտիվ չէ ղարաբաղյան կարգավորման հարցում: Վերջին երկու հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև Փարիզում են անցել»: Սեպտեմբերի 18-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Իլհամ Ալիևի հանդպումը: Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, օրակարգի կենտրոնական հարցերից էր ղարաբաղյան կարգավորումն ու մարդասպան Սաֆարովի ներումը: Հանդիպումից հետո Օլանդը նշեց, որ «կոչ է արել Ադրբեջանին անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտի վերականգնման համար հանուն խաղաղ բանակցությունների»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |