Թուրքիան «ակնդետ հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր քննարկմանը

Թուրքիան «ակնդետ հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր քննարկմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան «հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքի հնարավոր կրկնակի քննարկմանը, ասել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, հաղորդում է «Անադոլուն»: Նրա խոսքով, Փարիզում Թուրքիայի դեսպանատունն ուշադիր հետևում է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն օրակարգում ընդգրկելու հարցի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Այսօրվա դրությամբ Թուրքիան տեղեկատվություն չի ստացել այդ հարցի կրկնակի քննարկման մասին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---