Հայ հաքերների գրոհներին ի պատասխան Ադրբեջանում ստեղծվում է Տեղեկատվության և հատուկ կապի անվտանգության պետական գործակլություն![]() 26 սեպտեմբերի 2012 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր` տեղեկատվական անվտանգության ոլորտում գործունեությունը կատարելագործելու միջոցների վերաբերյալ, հաղորդում է Թրենդ գործակալությունը: Հրամանագրում ընդգծվում է, որ տեղեկատվական գործընթացների պաշտպանությունն ապահովելու, տեղեկատվական ռեսուրսների անվտանգության և կայունության պաշտպանության և այս ոլորտում սպառնալիքները կանխելու նպատակով` Պետական պաշտպանության հատուկ ծառայության տեղեկատվության և հատուկ կապի անվտանգության բաժնի բազայի հիման վրա ստեղծելու է Տեղեկատվության և հատուկ կապի անվտանգության Պետական գործակալություն: Ըստ հրամագրի, կիբերանվտանգության ոլորտում տեղեկատվական կառույցների գործունեության համակարգման, երկրի մակարդակում գոյություն ունեցող և հնարավոր էլեկտրոնային վտանգների վերաբերյալ տեղեկացման, բնակչության, ՏՏ և կապի նախարարությանը կից կիբերանվտանգության ոլորտում մասնավոր կառույցներին լուսավորելու նպատակներով ստեղծվում է համակարգող կառույց` Էլեկտրոնային անվտանգության կենտրոն: Նախարարների կաբինետին հանձնարարված է երկու ամիսների ընթացքում նախապատրաստել և Ադրբեջանի նախագահին ներկայացնել ՏՏ և կապի նախարարությանը կից Էլեկտրոնային անվտանգության կենտրոնի վերաբերյալ նախագիծը, Պետական պաշտպանության հատուկ ծառայությանը տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կարգավորել այլ հրացեր, որոնք բխում են տվյալ հրամանագրից: Հարկ է նշել, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, հայ հաքերները մի շարք հաջող գրոհներ են իրականացրել Ադրբեջանի տեղեկատվական գործակալությունների և նախարարությունների կայքերի վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |