ՍԱՊԾ. Չօգտագործեք «ԵԹՖ» ապրանքանիշի սեպտեմբերի 15-ի խմբաքանակի ձու

ՍԱՊԾ. Չօգտագործեք «ԵԹՖ» ապրանքանիշի սեպտեմբերի 15-ի խմբաքանակի ձու

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերը ունեն շեղում մանրէաբանական ցուցանիշներով (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել):

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու, հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---