ԵԽԽՎ նստաշրջանում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները՝ ինչի մասին են խոսել, հայտնի չէ![]() 2 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները: Հանդիպումը տեղի է ունցեել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի մասնակցությամբ: Հանդիպմանը հայկական կողմը ներկայացնում էր Դավիթ Հարությունյանը, ադրբեջանականը՝ Սամեդ Սեիդովը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար, իսպանացի խորհրդարանական Յորդի Չուկլա ի Կոստան: Կողմերը հրաժարավել են ասել, թե ինչ հարցեր են քննարկվել: Հանդիպումը կազմակերպվել է ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ, երբ ԵԽԽՎ նիստում Սեիդովն առաջարկել է քննարկել Ղարաբաղի հարցը Վեհաժողովի նիստում, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |