Վիեննայում ՀՀ դեսպանությունը կապեր է հաստատում Եվրոպայում ուսանող հայ երիտասարդների հետ![]() 9 հոկտեմբերի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում կայացավ հանդիպում Ավստրիայում ուսանող հայ երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Վիեննայի և Գրացի տարբեր համալսարաններում բժշկություն, պատմություն, երաժշտություն, դիվանագիտություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն ուսանող և վերապատրաստվող, Ավստրիայում բնակվող, ինչպես նաև Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Սլովակիայից ժամանած հայ երիտասարդներ: Միջոցառումը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Վիեննայում ՀՀ դեսպանությունը` Ավստրիայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության աջակցությամբ, միտված էր դեսպանության և հայ երիտասարդության միջև մշտական կապերի և համագործակցության հաստատմանը: Հանդիպման ընթացքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Վիեննայում գործող ՀՀ դեսպանության ծրագրերն ու խնդիրները, երկկողմ և բազմակողմ գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջին զարգացումները, Հայաստան-Սփյուռք և դեսպանություն-ավստրահայ համայնք հարաբերությունների կարևորությունն ու նշանակությունը: Միջոցառման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հիմքի վրա դնել նմանատիպ հանդիպումների ձևաչափը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |