Արցախում հաստատվել է ԼՂՀ կառավարության նոր ծրագիրը![]() 9 հոկտեմբերի 2012 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստում գործադիրի հավանությանն արժանացավ կառավարության նոր ծրագիրը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Լեւոն Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության ջանքերն ուղղված կլինեն, մի կողմից` կայուն տնտեսական աճի ապահովմանը, մյուս կողմից` սոցիալական արդարության հաստատման լայնածավալ ծրագրերի իրականացմանը, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Կառավարությունն առաջարկվող ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականներին նպատակադրում է ապահովել` համախառն ներքին արդյունքի տարեկան 9-11 տոկոս իրական աճ, ներդրումների ծավալի 10-15 տոկոս միջին տարեկան աճ, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, հինգ հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12-15 տոկոս միջին տարեկան աճ, էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի ավելի քան երեք անգամ աճ` այն հասցնելով 380-400 մլն կվտ/ժամի, միջին կենսաթոշակի չափի կրկնապատկում: Իր հերթին վարչապետը նշել է, որ ծրագիրը նախորդի տարմաբանական շարունակությունն է, նպատակ է հետապնդվում զարգացնել անցած տարիների ձեռքբերումները եւապահովել, նախեւառաջ, համախառն ներքին արդյունքի նախատեսվող ցուցանիշը: Վարչապետի խոսքով` հանրապետությունում տնտեսական աճը մեծապես կապահովվի գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառների հաշվին: Առանձնահատուկ նշվել է, որ կվերանայվի հարկային քաղաքականությունը հանքարդյունաբերությունում այն նպատակով, որպեսզի Արցախի ընդերքի շահագործումից ավելի շատ մուտքեր ուղղվեն պետական բյուջե: «Տնտեսական աճի համար պատասխանատու ենք բոլորս: Պետք է պարբերաբար հանրությանը հաշվետվություն տալ ծրագրում ներառված յուրաքանչյուր նախադասության համար»,-հայտարարել է Ա. Հարությունյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |