ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանը չի օրհնի խառնամուսնությունները

ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանը չի օրհնի խառնամուսնությունները

PanARMENIAN.Net - ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանը վերսկսել է խառնամուսնությունների մասին կանոնադրության իրականացումը, ըստ որի այլ հավատք ունեցողների հետ հայերի ամուսնությունն այլևս չի օրհնվելու և չի թույլատրվելու եկեղեցում հարսանիքի անցկացումը, հաղորդում է Hürriyet Daily News պարբերականը:

Եկեղեցում խառնամուսնությունները թույլատրվել էին 2000 թվականին՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիրարքի հաստատումով, բայց այդ քայլը համայնքում բանավեճերի առիթ դարձավ:

«Մենք կիրառության մեջ ենք դնում մի օրենք, որը մեր եկեղեցին արդեն ուներ: Ես չեմ ուզում սրանից բացի ուրիշ հայտարարություն անել», - պատրիարք Արամ Աթեշյանի խոսքը փոխանցում է HDN-ը:

Նոր կարգն ուժի մեջ է մտել հոկտեմբերի մեկին:

Խառնամուսնությունների մեջ եղող հայերը, ինչպես նաև նշանվածները մասնակի աջակցություն են հայտնել պատրիարքին, բայց նաև քննադատորեն են մոտենում հարցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---