Կրեմլում դեռևս տեղյակ չեն Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին11 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ այցելել Երևան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Կրեմլի մամլո ծառայությունում: «Մենք տեղեկատվություն չունենք այն մասին, որ Վլադիմիր Պուտինը առաջիկայում Երևան է մեկնելու»,-ասել են մամլո ծառայությունում: «Հայկական ժամանակ» թերթը, իրազեկ աղբյուրների վրա հղումով, հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան տեղի կունենա կամ հոկտեմբերի վերջում, կամ նոյեմբերի սկզբին: Ինչպես գրել էր թերթը, Պուտինը պետք է Հայաստան ժամաներ սեպտեմբերին ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու նպատակով: Հայաստանում ՌԴ դեսպանը զորավարժություններից մի քանի օր անց հայտարարեց, որ Պուտինի այցը Հայաստան դեռ օրակարգում է: Ներկայումս դիվանագիտական ուղիներով քննարկվում է հոկտեմբերի վերջում, կամ նոյեմբերի սկզբին այցի կազմակերպման հարցը: Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան կժամանի նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալն է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |