ԱԶԲ-ն և ԵՆԲ-ն կհամաֆինանսավորեն Հյուսիս-Հարավ միջանցքի երրորդ տրանշը

ԱԶԲ-ն և ԵՆԲ-ն կհամաֆինանսավորեն Հյուսիս-Հարավ միջանցքի երրորդ տրանշը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակություններին: Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի Հյուսիս-Հարավ ծրագրի ղեկավար Արտո Ահոնենը նշել է, որ ԵՆԲ-ի հետ քննարկման արդյունքում իրենք եկել են ընդհանուր համաձայնության՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշը համաֆինանսավորել 50/50 հարաբերակցությամբ, հայտնում է ՏԿՆ մամլո ծառայությունը

Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունել է երկու բանկերի միջև ձևավորված համատեղ աշխատանքային գործունեությունը: «Մեզ անհրաժեշտ է, որ այս համագործակցությունը նախարարության և բանկերի միջև արագ ընթացք ստանա: Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում սա ձեր առաջին համաֆինանսավորումն է, և մենք ցանկանում ենք, որ այն ունենա շարունակական բնույթ»,- ընդգծել է նախարարը:

ԵՆԲ ներկայացուցիչ Ջորջիա Կուցիանան շնորհակալություն է հայտնել՝ իրենց բանկին ևս Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի համաֆինանսավորման մեջ ներառելու համար:

Գագիկ Բեգլարյանը ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է այս ծրագրի շրջանակներում աջակցել բանկերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---