IMINT. Ռուսական С-300-երը պաշտպանության տակ են վերցրել Հայաստանի և Ղարաբաղի օդային տարածքը

IMINT. Ռուսական С-300-երը պաշտպանության տակ են վերցրել Հայաստանի և Ղարաբաղի օդային տարածքը

PanARMENIAN.Net - Տիեզերքից արված լուսանկարների վերլուծությունը վկայում է վերադասավորումների մասին, որոնք կարող են լրջորեն ազդել Կովկասում հակաօդային պաշտպանության մեջ ուժերի դասավորության վրա, հաղորդում է Contact.az-ը:

Հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ Ռազմական վերլուծության կենտրոնին` IMINT, որը հրապարակել է տարածաշրջանում ռուսական և հայկական ՀՕՊ համակարգերի արբանյակային լուսանկարներ: Կենտրոնի փորձագետ Շոն Օ'Քոննորի խոսքով, լուսանկարները վկայում են Հայաստանում և Աբխազիայում C-300 նոր համալիրների հայտնվելու մասին. «Տեղաբաշխման երկու վայրերն էլ զգալի պոտենցիալ ունեն ընդլայնվելու համար»:

Մինչև 2008-ը Հայաստանը ներկրել է C-300-ի երեք մարտկողներ` փոխելով հնացած C-125-ը Երևանի պաշտպանության համար: 2010-ին Ռուսաստանը լրացուցիչ երկու C-300 է տեղակայել Սյունիքի մարզում, որոնք գտնվում են ԼՂ-ի հետ սահմանից 7 կմ հեռավորության վրա: «Մարտկողներն օգտագործում են 5N63S շարժական ռադարը և ցածր բարձրության համար ռադարը»,- նշել է աղբյուրը:

«2011-ի լուսանկարների համաձայն, Գորիսի շրջանում ներկա պահին տեղակայված են մի քանի մարտկողներ: Այնտեղ C-300-երը պաշտպանում են Հայաստանի ՀՕՊ-ը և Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը»,- նշել է Օ'Քոննորը: Այնտեղ գտնվող C-300-երը կարող են նաև ծածկել Ստեփանակերտի օդանավակայանը` առկա C-125 մարտկոցի հետ միասին: Բացի դրանից, նման տեղաբաշխման դեպքում C-300-ը փակում է զգալի օդային ճեղքը` թույլ տալով Հայաստանին արգելափակել Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ:

Լեռնային Ղարաբաղին առընթեր տարածքում C-300 տեղակայումը խոսում է տարածաշրջանում հնարավոր հակամարտության տարբեր սցենարների նախապատրաստության մասին, եզրափակել է Շոն Օ'Քոննորը, հաղորդում է apnsy.ge-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---