Արագածոտնի մարզի 114 համայնքներից 29-ը 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել

Արագածոտնի մարզի 114 համայնքներից 29-ը 60 տոկոսից ցածր կատարողական  են արձանագրել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խոհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ժամանակ քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից:

Զեկուցվեց, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 864 մլն դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 663 մլն դրամ, կատարողականը 89,2 տոկոս է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել մարզի 114 համայնքներից 29-ը, ներառյալ` Աշտարակ քաղաքը:

Փոխվարչապետը մեկ անգամ ևս կարևորեց համայնքներում արդյունավետ վարչարարության իրականացման հանգամանքը` նկատելով, որ հակառակ դեպքում համայնքը զրկվում է թե սեփական եկամուտների ողջ ծավալից, թե խոչընդոտներ են ստեղծվում համայնքներում իրականացվող ծրագրերի առումով:

Անդրադարձ եղավ նաև 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման և նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը համայնքային բյուջեների վրա: Ա.Գևորգյանը հանձնարարեց հստակեցնել դրանք վճարելու համար հնարավոր ֆինանսական աղբյուրները:

Խորհդակցությանը քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին և չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 63,3 տոկոս:

Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում: Չորրորդ ծրագրով ևս մարզին հատկացված շուրջ 668 մլն դրամը, ինչպես նախորդ ծրագրերը, կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների, ջրագծերի նորոգմանը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:

Անդարդարձ եղավ նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին:

Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց հետևողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում և համագործակցել գյուղնախարարության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---