Մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական նիստը

Մեկնարկեց «Հարսնաքարի»  գործով հերթական նիստը

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական նիստը: Կողմերը համաձայնեցին, և դատարանը որոշեց նիստը շարունակել մի քանի տուժողների բացակայության պայմաններում: Նիստը շարունակվեց տուժող կողմի՝ նախորդ նիստի ժամանակ արված միջնորդություննեի քննարկումով: Դատախազը անդրադարձավ դրանց և հիմնականում միջնորդեց մերժել դրանք՝ պատճառաբանելով, որ դրանք հետաքրքրասիրություն են, կամ, լավագույն դեպքում, հանցագործությանը նոր մասնակիցներ գտնելու փորձ , իսկ դրա համար գործից առանձին մաս արդեն անջատվել է: Ամբաստանյալների պաշտպանները դիրքորոշում հայտնելու համար 30 րոպե ընդմիջում խնդրեցին: Տուժող կողմի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին , որ պատասխանող կողմը փորձում է ձգձգել գործի ընթացքը: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց պատասխանող կողմին տրամադրել 30 րոպե: Նիստը կշարունակվի 30 րոպեից:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---