Իգոր Պոպովը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն այս շաբաթ![]() 22 հոկտեմբերի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ամսաթիվը դեռ պարզ չէ, հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով, տվյալ պահին բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարությունների միջև. «Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա այս շաբաթ»: Ռուս համանախագահը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Փարիզում: Նրա խոսքով, հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այց կկատարեն տարածաշրջան: Պոպովը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը. «Գլխավորը` շարունակել բանակցությունները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներն աջակցում են երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը», հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |