ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության մշտական ներկայացուցիչն այցելել է Աֆղանստան

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության մշտական ներկայացուցիչն այցելել է Աֆղանստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-19-ը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց կատարեց Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելեց նաեւ Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:

Դեսպան Եդիգարյանը հանդիպեց նաև Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված ՀՀ զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին զորախմբի ծառայության եւ շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---