Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է պաշտպանական դիրքերում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  եղել է պաշտպանական դիրքերում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաև Սուրբ Գևորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն:

ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի արտահանումը Հայաստանի Հանրապետություն՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ և շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարևոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաև ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը: ՀՀ և ԼՂՀ նախագահներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաև քարածխի հարստացման կոմբինատ:

Հանքավայրը շահագործող ընկերության ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հաջողություններ են մաղթել ընկերությանը հետագա աշխատանքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---