Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը ԼՂՀ արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից է

Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը ԼՂՀ արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների և գործարարների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման և մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է, և այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:

Երկրի ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարևոր գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լևոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---