Բուլղարական Յամբոլ քաղաքի քաղխորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը![]() 27 հոկտեմբերի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Բուլղարական Յամբոլ քաղաքի քաղխորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը ընդունումից երկու տարի անց, հայտնում է Focus News-ը: Խորհրդի 20 անդամներ քվեարկել են հռչակագիրը չեղյալ հայտարարելու օգտին, ութը դեմ են եղել, իսկ երկուսը ձեռնպահ եմ մնացել քվեարկությունից: Հռչակագիրը չեղյալ հայտարարելու մասին առաջարկը ներկայացրել են խորհրդի յոթ անդամներ մի քանի կազմակերպությունների խնդրանքով, որոնց նախագծերը Թուրքիայի հետ չեն իրականացվել այս փաստաթղթի պատճառով: Ըստ խորհրդի անդամների, հռչակագիրը բացասական ազդեցություն ունի Յամբոլի քաղխորհրդի ու Թուրքիայի գործընկերային հարաբերությունների վրա: Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրն ընդունվել էր 2010թ. հոկտեմբերի 28-ին 28 «կողմ» ձայնով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |