Ադրբեջանական բանակի ինքնաոչնչացման հերթական օրինակը

Ադրբեջանական բանակի ինքնաոչնչացման հերթական օրինակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային բանակի 19-ամյա զինվոր Պարվին Տոֆիկ օղլու Բաբաևը ինքնասպան է եղել՝ տաբելային զենքից կրակելով իր վրա, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաբաևը զորակոչվել է զինվորական ծառայության Նախիջևանի ինքնավար հանրապետության Շարուրյան շրջանի ռազմական կոմիսարիատի կողմից այս տարվա ապրիլին:

Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում N զորամասում, ներկա պահին կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---