Փորձագետներ. Պատերազմի դեպքում ռուսական զորքերը կպաշտպանեն Հայաստանի սահմանները

Փորձագետներ. Պատերազմի դեպքում ռուսական զորքերը կպաշտպանեն Հայաստանի սահմանները

PanARMENIAN.Net - Ռուս ռազմական փորձագետները կազմել են հավանական ռազմական հակամարտությունների վերաբերյալ կանխատեսումներ և սցենարներ, որոնք կարող են ներքաշել Ռուսաստանը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի մասնակցությամբ հավանական պատերազմների թվում նշվում է Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը:

«Ռուսաստանի համար լրջագույն խնդիրներից մեկը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր պատերազմը: Այդ շրջանը չափազանց ռազմականացված է, հակամարտող կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, այնքան արմատական հակադիր դիրքորոշումներ ունեն, որ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- նշում են ԶԼՄ-ները:

Դրա հետ կապված պետք է հիշել, որ Հայաստանում՝ Գյումրի քաղաքում, գտնվում է 102-րդ ռուսական ռազմական բազան:

2010-ի օգոստոսին 49 տարով երկարացվել է Հայաստանում նրա գտնվելու ժամկետը և ընդլայնվել պատասխանատվության աշխարհագրական ոլորտը: Այսօր ռուս զինվորականները պայմանավորվածություն ունեն պաշտպանել Հայաստանն արտաքին թշնամիներից, ճիշտ է, այդ պարտականությունները չեն վերաբերվում Լեռնային Ղարաբաղի տարածքին: Փորձագետների կանխատեսումներով, մարտական գործողություններ սկսվելու դեպքում ռուսական զորքերը կպաշտպանեն Հայաստանի սահմանները, դրանով հանդերձ կազատեն ազգային բանակի զգալի մասին, ինչը թույլ կտա արդյունավետ օգտագործել այն Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես կարծում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի նրան ներքաշեն ԼՂ շուրջ ռազմական գործողությունների մեջ, և հակամարտության ռազմական «սառեցման» դեպքում Մոսկվան կարող է բարդ դրության մեջ հայտնվել: Նրա կարծիքով, Ռուսաստանին հաջողվում է Անդրկովկասում վարել բավական ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ: Փորձագետի գնահատականով, եթե հակամարտություն ծագի այդ երկու երկրներիի միջև, Ռուսաստանը բացահայտ կերպով հանդես չի գա Հայաստանի կողմից, պատերազմի մեջ կընդգրկվի միայն այն դեպքում, եթե այդտեղ ներքաշվեն երրորդ երկրներ, օրինակ, Թուրքիան:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---