Մեկ տարում դոլարի փոխարժեքի նկատմամբ ազգային արժույթի աճով Հայաստանը 2-րդն է ԱՊՀ երկրների շարքում

Մեկ տարում դոլարի փոխարժեքի նկատմամբ ազգային արժույթի աճով Հայաստանը 2-րդն է ԱՊՀ երկրների շարքում

PanARMENIAN.Net - 2011-ի դեկտեմբերի 31-ից 2012-ի հոկտեմբերի 31-ն ընկած շրջանում դոլարի պաշտոնական գնանշումը ավելացել է Ուզբեկստանում՝ 8,98 տոկոսով, Հայաստանում՝ 5,11 տոկոսով (385,77-ից մինչև 405,47 դրամ), Մոլդովայում՝ 4,70 տոկոսով, Բելառուսում՝ 2,16 տոկոսով, Ղազախստանում՝ 1,52 տոկոսով, Ղրղզստանում՝ 1,40 տոկոսով, Տաջիկստանում՝ 0,12 տոկոսով, Ուկրաինայում՝ 0,04 տոկոսով:

Ամերիկյան արժույթի փոխարժեքը նշված շրջանում չի փոխվել Լատվիայում (0,544 լատա) և Թուրքմենստանում (2,85 մանաթ): Դոլարն էժանացել է Լիտվայում՝ 0,02 տոկոսով, Ադրբեջանում՝ 0,20 տոկոսով, Էստոնիայում՝ 0,43 տոկոսով, Վրաստանում՝ 0,57 տոկոսով, Ռուսաստանում՝ 2,08 տոկոսով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---