Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին թույլ չեն տվել այցելել Ջուղայի հին հայկական գերեզմանոց

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին թույլ չեն տվել այցելել Ջուղայի հին հայկական գերեզմանոց

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել հայտարարությամբ տարաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանության հարցով: Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանում նշանակվելուց հետո Մորնինգսթարը սկսել է ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ: Այցելել է Նախիջևան, Լյանկյարան, Շեքի, Օգուզ, Գուբու և Լախիջ:

Այդ ուղևորությունները հնարավորություն են տվել ծանոթանալ երկրի բազմազան մշակութային ժառանգության հետ:

«Տարածաշրջանը բարդ պատմություն ունի, և ղարաբաղյան հակամարտությունը դարձել է հազարավոր մարդկանց մահվան պատճառ, լրջորեն ազդել վայրերի վրա, որոնք ունեն կարևոր կրոնական և մշակութային ազդեցություն: Լինելով Նախիջևանում, ես պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Ջուղայի հին հայկական գերեզմանոցի քանդվելու փաստը: Ափսոսում եմ, որ պաշտոնական անձինք անհնար են դարձրել իմ այցելությունն այդ վայր՝ պատճառաբանելով դա անվտանգության հարցերով»,- նշվում է նրա հայտարարությունում, հաղորդում է contact.az-ը:

«Միևնույն ժամանակ, ինձ ոգեշնչում են ջանքերը, որոնք ձեռնարկվում են երկու երկրների կողմից միմյանց մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Օրինակ, ես Բաքվում այցելել եմ սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի: Ինձ պատմել են եկեղեցու պատմության, գրքերի, հայերեն լեզվով ձեռագրերի մասին: Պատմել են հայկական և ադրբեջանական գերեզմանոցների փոխադարձ պաշտպանության մասին հայկական և ադրբեջանական գյուղերի միջև պայմանավորվածության մասին:

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին երկու երկրների պատմական արխիվները պահպանելու ձգտման մեջ: Օրինակ, գալիք շաբաթ ԱՄՆ-ում կգտնվեն Հայաստանի և Ադրբեջանի արխիավարիուսները, որոնք թրենինգներ կանցնեն նյութական-մշակութային ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Նման ջանքերը գովելի են, մենք հետագայում ևս պատրաստ ենք սատարել նման ջանքերին»,- նշվում է Մորնինգսթարի հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---