ANCA. Ռիչարդ Մորնինգսթարը պետք է մեկնի Ջուղա` առանց թույլտվություն հարցնելու

ANCA. Ռիչարդ Մորնինգսթարը պետք է մեկնի Ջուղա` առանց թույլտվություն հարցնելու

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին անտեսել Բաքվի արգելքը Ջուղայի հին հայկական գերեզմանոց այցելելու վրա: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Մորնինգսթարը չպետք է առանց ուշադրության թողնի այդ արգելքը: «Դեսպանը պետք է այցելի Ջուղա` առանց թույլտվություն հարցնելու: Ամեն դեպքում մեզ համար և ամերիկացիների համար պարզ է, որ չի կարելի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը քանդում է գերեզմանոցները և թույլ չի տալիս ԱՄՆ դեսպանին այցելել մշակութային ժառանգության հուշարձանի ոչնչացված վայր»,- ասել է Համբարյանը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել հայտարարությամբ տարաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանության հարցով: Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանում նշանակվելուց հետո Մորնինգսթարը սկսել է ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ: «Տարածաշրջանը բարդ պատմություն ունի, և ղարաբաղյան հակամարտությունը դարձել է հազարավոր մարդկանց մահվան պատճառ, լրջորեն ազդել վայրերի վրա, որոնք ունեն կարևոր կրոնական և մշակութային ազդեցություն: Լինելով Նախիջևանում, ես պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Ջուղայի հին հայկական գերեզմանոցի քանդվելու փաստը: Ափսոսում եմ, որ պաշտոնական անձինք անհնար են դարձրել իմ այցելությունն այդ վայր՝ պատճառաբանելով դա անվտանգության հարցերով»,- նշվում է նրա հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---