Մինչև տարեվերջ երկու հայկական ընկերություններ կարող են արտարժութային պարտատոմսեր թողարկել

Մինչև տարեվերջ երկու հայկական ընկերություններ կարող են արտարժութային պարտատոմսեր թողարկել

PanARMENIAN.Net - Երկու ընկերություն արդեն հայտ է ներկայացրել Կենտրոնական բանկ արտարժույթի պարտատոմսերի թողարկման համար: Այդ մասինի նոյեմբերի 6-ին Երևանում հայտարարեց NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Ըստ նրա, այդ ընկերությունները ներկայացնում են շինարարության և ռիթեյլի ոլորտները: «Մենք արդեն ունենք մոտ 5-7 մլն դոլարի ընդհանուր ծավալ»,-ասել է NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրենը:

Նոյեմբերի 6-ին NASDAQ OMX ֆոնդային բորսայում տեղի ունեցավ «Արարատբանկ» ԲԲԸ արժութային պարտատոմսերի ցուցակմանը նվիրված պաշտոնական արարողությունը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն դեռևս հոկտեմբերի 1-ին հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ թողարկման մասին: Թողարկվեցին 40 000 անվանական, ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսեր 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 36 ամիս մարման ժամկետով, 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ: Որպես մարքեթ-մեյքեր հանդես եկավ «Ռենեսա» ընկերությունը:

Կոնտանտին Սարոյանը կարևորեց այն հանգամանքը, որ բանկի օրինակով լավ փորձ կկուտակվի ողջ ցիկլի անցկացման առումով՝ թողարկումից, տեղաբաշխումից, բորսայում ցուցակումից մինչև մարում, ինչը խթան կհանդիսանա մյուս ընկերությունների համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---