Երևանն ու Մինսկը շահագրգռված են ամրապնդել գործընկերային հարաբերությունները

Երևանն ու Մինսկը շահագրգռված են ամրապնդել գործընկերային հարաբերությունները

PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը հաստատել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ հետաքրքրությունը: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամլո ծառայությունը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի Մինսկում կայացած հանդիպման ավարտին:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել նախօրեին տեղի ունեցած հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ: Քննարկվել են հայ-բելառուսական փոխգործակցության վիճակն ու հեռանկարները: Նշվեց, որ ապրանքաշրջանառության առկա մակարդակը չի համապատասխանում կողմերի տնտեսական ներուժին ու հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակին», հայտնել է մամլո ծառայությունը, փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:

Քննարկվել են մի շարք նախագծեր: Այդպես, հայկական կողմը ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---