Բաքվում արդեն կոչեր են հնչում Հայաստանի պատճառով Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Բաքվում արդեն կոչեր են հնչում Հայաստանի պատճառով Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ, Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ Վրաստանը թեպետ չեզոք դիրքորոշում է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարագավորման հարցում, հակված է աջակցել Հայաստանին: Նրա կարծիքով, Ադրբեջանը «պետք է վերանայի Վրաստանի հետ հարաբերությունները և կապերը»:

Ահմեդօղլուի խոսքով, Ադրբեջանը զիջում է Վրաստանին շատ էժան վաճառելով գազ, սակայն Վրաստանի կողմից չի երևում ընդառաջի քայլ: Նա նաև նշել է, որ տվյալ պահին Հայաստանի համար պայքար են մղում ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ն աստիճանաբար Հայաստանից դուրս է մղում Ռուսաստանին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---