Սիրիահայերին օգնելու համար Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ-ն հավաքել է ավելի քան 44 հազար եվրո 6 նոյեմբերի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Եվրոպայում ՀՅ Դաշնակցությունը հայտարարել է Սիրիայի հայերին օգնություն ցուցաբերելու համար միջոցներ հավաքելու առաջին փուլն ավարտելու մասին: Ակցիայի արդյունքում հավաքվել է 44 135 եվրո: Ակցիան անցկացվում է «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ արդեն Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ Հալեպի հայերի համար: ՀՅԴ-ն կոչ է անում շարունակել աջակցել սիրիահայերին: Նման ակցիաներ են անցկացվում Եվրոպայի տարբեր շրջաններում: Հոկտեմբերի 29-ին Հալեպի մոտակայքում մի քանի հայ էին պատանդ վերցրել: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տվյալների` պատանդները «ողջ և առողջ են»: PanARMENIAN.Net ի թղթակցին նա ասել է, որ մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել: ԱԳՆ խոսնակը փոխանցեց նաև, որ Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առևանգել են ևս մի հայի` Սաքո Կոզանին: Ավելի վաղ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից նաև սպանվել է ևս մեկ հայ` 1968 թ-ին ծնված Վարդան Խաչատրյանը: Ավելի վաղ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին հայտնել էր, որ պատանդ էին վերցրել Կարո Փամփալյանին, Արսեն Արոյանին, Լևոն Զեյթունյանին, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |