Հայաստանին տրամադրված օդերևութաբանական նոր համակարգի շնորհիվ կբարձրանա կանխատեսման արդյունավետությունը

Հայաստանին տրամադրված օդերևութաբանական նոր համակարգի շնորհիվ կբարձրանա կանխատեսման արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջնորդությամբ և Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգի (GCOS) քարտուղարության ֆինանսավորմամբ Հայաստանին տրամադրվել է ռադիոզոնդարկման նոր METEOMODEM SP10 համակարգ՝ 22 հազար եվրո արժողությամբ, ինչպես նաև M10 տիպի 500 ռադիոզոնդ՝ 40 500 եվրո արժեքով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻ նախարարությունից:

Համակարգը հնարավորություն է տալիս ստանալ մթնոլորտի` մինչև 30 կմ հատվածում տարբեր բարձրությունների վրա չափված օդերևութաբանական տարրերի մեծությունների տվյալներ (մթնոլորտային ճնշում, խոնավության պակասորդ, ջերմաստիճան, քամու արագություն և ուղղություն):

ֆրանսիական METEOMODEM կազմակերպության մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրականացրել սարքավորման տեղակայման և շահագործման հանձնման աշխատանքները: Սարքավորումը տեղադրելուց հետո անցկացվել է փորձարկում և կայանի աշխատակիցների ուսուցում: Այժմ համակարգը կապահովի մթնոլորտի զոնդարկում օրական մեկ անգամ, իսկ ստացված տվյալների օգտագործումը կբարելավի եղանակի կանխատեսման արդարացվածության մակարդակը:

Նշենք, որ մթնոլորտի զոնդարկումը եղանակի, մասնավորապես` վտանգավոր օդերևութաբանական երևույթների, կանխատեսման համար ունի որոշիչ նշանակություն: Զոնդարկման տվյալները հնարավորություն են տալիս ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, խոնավության, քամու ուղղության և արագության վերաբերյալ տեղեկություններ: Բացի դրանից` այդ տվյալների և գետնամերձ շերտի ջերմաստիճանի միջոցով գնահատվում է տրոպոսֆերայի անկայունության էներգիայի չափը, որի մեծ արժեքը պայմանավորում է հզոր կույտ-անձրևային ամպերի զարգացում, կարկտի և տեղատարափ անձրևների, ինչպես նաև փոթորկային քամիների առաջացում:

Խորհրդային միության փլուզումից հետո Կովկասի տարածաշրջանում մթնոլորտի զոնդարկում կատարվել է միայն Հայաստանում՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Երևանի աերոլոգիական կայանում, որն ընդգրկված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգի մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության գլոբալ ցանցում (GUAN), այլ կերպ ասած` կայանի տվյալները կարևորվում են համաշխարհային մակարդակով ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Բյուջետային ֆինանսավորման բացակայության պայմաններում, ելնելով եղանակի կանխատեսման գործընթացում զոնդարկման տվյալների կարևորությունից, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, 2003 թ. սկսած ՀՕԿ-ի կամավոր համագործակցության ծրագրի օժանդակությամբ մշտապես ապահովել է անհրաժեշտ քանակությամբ ռադիոզոնդերով: Սակայն 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցվել է ռադիոզոնդերի տրամադրումը, որի պատճառով 2010 թ. Ընդհատվել են մթնոլորտի զոնդարկման աշխատանքները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---