Կիևում կայացել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը

Կիևում կայացել է «Վանա ծովուն  արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Կիևում կայացել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, հաղորդում է Analitika.at ua-ն:

Ֆիլմի ստեղծմամբ զբաղվել են Հայաստանն ու Ֆրանսիան: Նկարահանումներն անցկացվել են աշխարհի 4 երկրներում`Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Արևմտյան Հայաստանի Աղթամար կղզում: Ցուցադրությանն աջակցել է Կիևի հայկական համայնքը:

Ֆիլմի ռեժիսորն է Արտակ Իգիթյանը, ով աշխատում է Ֆրանսիայում: Ֆիլմում նկարահանվել է Ժան-Պյեռ Նշանյանը ԱՄՆ-ից, Արեն Վաթյանը Ռուսաստանից, Արևիկ Մարտիրոսյանը Ֆրանսիայից, Կարեն Ջանգիրյանը Հայաստանից: Ֆիլմում նկարահանվել է նաև Գյունիշի Զանը` առաջին թուրք դերասանուհին, ով նկարահանվել է հայկական ֆիլմում:

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մրցանակ է ստացել սեպտեմբերի 1-17-ը Ղրիմում անցկացվող Սևաստոպոլի Երկրորդ Միջազգային կինոփառատոնում` լավագույն լիամետրաժ ֆիլմ մանվանակարգում: Ֆիլմն առաջին օրվանից ժյուրիի ֆավորիտներից է դարձել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---