Սանկտ Պետերբուրգում ևս պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Սանկտ Պետերբուրգում ևս պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանձնախմբում ընդգրկված են ՀՀ գլխավոր հյուպատոսը, թեմի առաջնորդը, համայնքի ղեկավարը, ինչպես նաեւ համայնքի ներկայացուցիչներից ընտրված թեկնածուներ:

Նիստի ընթացքում որոշվեց պատրաստել մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը իրականացվելիք հիմնական միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը, ինչպես նաեւ ընդգծվեց ՌԴ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայկական գաղութներում` Կալինինգրադ, Արխանգելսկ, Պետրոզավոդսկ ու Պսկով քաղաքներում, նման հանձնախմբերի հետ համագործակցելու եւ աշխատանքները կոորդինացնելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---