Ուկրաինայի Նիկոլաևում տեղի է ունեցել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու օծումը և բացումը

Ուկրաինայի Նիկոլաևում տեղի է ունեցել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու օծումը և բացումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Նիկոլաևում կայացել է հայկական Սուրբ Գևորգ նոր եկեղեցու օծումը և բացումը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, հայկական եկեղեցու հիմքը դրվել է 2008-ի սեպտեմբերի 29-ին:

Օծմանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակը, ՀԱԵ Ուկրաինական թեմի ղեկավար Գրիգորիս Բունիաթյանը, Նիկոլաևի քաղաքապետ Վլադիմիր Չայկան, քաղաքային խորհրդի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով, եկեղեցիների շինարարությունը թույլ կտա իրագործել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը` բազմակողմանի ներկայացնել հայկական մշակույթն Ուկրաինայի ժողովրդին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---