ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը Համագործակցության մութ ապագայի մասին խոսակցությունները համարում է անհիմն![]() 15 նոյեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Չնայած առկա խնդիրներին, ԱՊՀ-ն զարգանում և հզորանում է: Կային բարդ ժամանակներ: Դրանք էլ ավելի մեծ համագործակցության են դրդել»,-ԱՊՀ երկրների V միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նրա խոսքով, ԱՊՀ գոյությունն անհրաժեշտ է: «ԱՊՀ-ն իր գործով և փորձով ապացուցել է իր գոյության անհրաժեշտությունը: Խնդիրները շատ են, հերքել չի կարելի: Ժամանակ առ ժամանակ լուրջ վեճեր են ծագում: Սակայն խնդիրների առկայությունը հիմք չի տալիս ԱՊՀ մութ ապագայի և անգամ դրա փլուզման մասին խոսակցություններին: Ես լավատեսորեն եմ նայում ԱՊՀ ապագային»: Նա ընդգծել է, որ ոչ մի պետության առաջնորդ կամ կառավարության ղեկավար չի խոսել ԱՊՀ-ի` ոչ պետքական լինելու մասին: Հակառակը, Համագործակցության պետությունների ղեկավարները միշտ կողմ են հանդես գալիս դրա պահպանմանն ու կատարելագործմանը, զարգացմանն ու հզորացմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |