Նուրի Գեզերդավա. Ռուսաստանին պետք է տրանսկովկասյան երկաթուղին, և Աբխազիան նրա համար արգելք չէ

Նուրի Գեզերդավա. Ռուսաստանին պետք է տրանսկովկասյան երկաթուղին, և Աբխազիան նրա համար արգելք չէ

PanARMENIAN.Net - Անկասկած, Ռուսաստանը շահագրգռված է տրանսկովկասյան երկաթուղու վերականգնման մեջ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, և հազիվ թե Աբխազիան արգելք է նրա ազգային շահերի իրագործման ճանապարհին, հայտարարել է աբխազ քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նուրի Գեզերդավան:

Խնդիրը, նրա խոսքով, ավելի խորն է և կախված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողներից: «Բայց հարցի լուծումը հնարավոր է, ամենից առաջ, քաղաքական խնդիրների լուծումից հետո, որոնք ծառացած են Աբխազիայի և Վրաստանի միջև: Դա հիանալի հասկանում է վրացական կողմը և հազիվ թե տարանցման խնդիրը «վրացական սցենարով» քաղաքական կարգավորմամբ հնարավոր է ստեղծված իարողություններում»,- հայտարարել է աբխազ փորձագետը, հաղորդում է Gtimes-ը:

Մեկնաբանելով Վրաստանի ռեինտեգրացիայի հարցով պետնախարարի հայտարարությունն այն մասին, որ երկաթուղու բացումը «Աբխազիայի ապաքաղաքականացման» ռազմավարության մաս է, որպեսզի հարաբերություններն անցնեն տնտեսական հարթություն, Նուրի Գեզերդավան նշել է. «Վրացիները, իհարկե, կեղծում են, խոսելով Աբխազիայի ապաքաղաքականացման մասին: Դա նշանակում է Աբխազիայի նկատմամբ քաղաքականություն փոփոխություն, ագրեսիվ ձևից տեղափոխություն մեղմի»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---