Ռուս փորձագետն այն մասին, թե ում է ձեռնտու տրանսկովկասյան երկաթուղին, ում՝ ոչ

Ռուս փորձագետն այն մասին, թե ում է ձեռնտու տրանսկովկասյան երկաթուղին, ում՝ ոչ

PanARMENIAN.Net - Վրաստանի համար տրանսկովկասյան երկաթուղու վերականգնումը կունենա միայն դրական հետևանքներ, քանի որ կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների լուրջ բարելավման և վրացական տնտեսության ամենաբարձիթողի ոլորտի՝ գյուղատնտեսության վերածննդի, կարծում է Կովկասի հարցով ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը, հաղորդում է GTimes-ը:

Իսկ ահա Ադրբեջանի շահերին երկաթուղու բացումը կվնասի: «Ըստ էության, այն լիովին կվերացնի Հայաստանի շրջափակումը, նշանակում է, խաչ կդնի հայերի համար անտանելի իրավիճակ ստեղծելու դոկտրինայի վրա, որը Բաքուն կառուցել է 20 տարիների ընթացքում և որը Երևանի ու Ստեփանակերտի վրա ճնշման գործիք է ԼՂ հարցի լուծման մեջ»,- ասել է փորձագետը:

«Թուրքիայի հարցում իրավիճակն այդքան միանշանակ չէ: Քաղաքական տեսանկունից, դա բացասական քայլ կլինի Անկարայի համար, տնտեսական տեսանկյունից՝ շատ դրական»,- կարծում է Եպիֆանցևը:

«Բացի դրանից, չի կարելի հաշվի չառնել Թուրքիայում աբխազամետ լոբբին: Բնականաբար, նրանք կձգտեն համոզել թուրքական կառավարությանը չխոչընդոտել այդ նախագծին»,- եզրափակել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---