«ՀԺ». Առաջիկայում Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել

«ՀԺ».  Առաջիկայում Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Գյումրիի քաղաքապետարանում: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է Գյումրիի քաղաքագետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Ստուգումները սկսվել են երեկ, ուսումնասիրվում է պետական բյուջեից քաղաքապետարանին տրվող դոտացիոն գումարների ծախսման արղյունավետությունը։ Թերթը հիշեցնում է, որ նրանք տեղեկացրել էին, որ առաջիկայում մի շարք ստուգող կազմակերպություններ մտնելու են Գյումրիի քաղաքապետարան։ «Թե այս ստուգումներն ինչ հետք կարող են թողնել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետագա ճակատագրի վրա, դեռ հայտնի չէ։ Գյումրիից, սակայն, շաբաթներ առաջ մեզ փոխանցել էին, թե տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել։ Որքանով է այս տպավորությունը հիմնավորված, դժվար է ասել»,– մեկնաբանում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---