Կոնգրեսական ՄաքԳովերնը կոչ է անում ԱՄՆ-ին ամեն ինչ անել Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում հայերի, պաշտպանության համար

Կոնգրեսական ՄաքԳովերնը կոչ է անում ԱՄՆ-ին ամեն ինչ անել Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում հայերի, պաշտպանության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը կոչ է արել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին երաշխավորել, որ «ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին Սիրիայում ապահովել ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանությունը, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների էպիկենտրոնում», հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական ՄաքԳովերնի դիրքորոշումը և կառուցողական համագործակցությունը պետդեպարտամենտի հետ, որպեսզի նպատակային օգնություն ցուցաբերվի Սիրիայի քրիստոնեական, այդ թվում հայ համայնքին: Մենք կիսում ենք նրա մտահոգությունը հակամարտության անմեղ զոհերի վերաբերյալ և միանում ենք ԱՄՆ վարչակազմին ուղղված կոչին»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին որոշել մարդասիրական օգնության առաջնայնություններն ու նպաստել Սիրիայի քրիստոնեական համայնքների վերաբնակեցմանը:

Մասնավորապես, կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ ամերիկյան օգնությունը հասնում է Սիրիայի բնակչությանը, այդ թվում հայերին և մյուս քրիստոնյա փոքրամասնություններին, նպաստի, որպեսզի ամերիկահայերի հանգանակած օգնությունը տեղ հասնի, համագործակցի Հայաստանի հետ սիրիահայերի վերաբնակեցման հարցում:

«Սիրիայի հայ համայնքը, հատկապես Հալեպի ու մերձակա բնակավայրերի բնակչությունը, Հայոց ցեղասպանսւթյունը վերապրած հայերի շառավիղներն են: Այսօր հայերը, այլ ազգային փոքրամասնությունների հետ միասին, դառնում են ռմբակոծությունների, գնդակոծությունների, սպանությունների ու առևանգումների զոհ: Ոչնչացվում և պղծվում են նրանց սրբությունները»,-գրել է իր նամակում կոնգրեսական ՄաքԳովերնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---