Վրաստանը չի պատրաստվում վերադառնալ ԱՊՀ

Վրաստանը չի պատրաստվում վերադառնալ ԱՊՀ

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Մայյա Պանջիկիձեն հայտարարել է այն մասին, որ Վրաստանը մտադիր չէ վերադառնալ ԱՊՀ:

«Վրաստանը մտադիր է անդամակցելու միայն երկու միության` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Մեր ամբողջ ռազմավարությունն ուղղված է դրան և ԱՊՀ-ին անդամակցելու մասին խոսք իսկ չկա»,-ասել է նա` «Ռուսթավի 2-ին» տված հարցազրույցում:

ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վրաստանին ԱՊՀ-ին անդամակցելու պաշտոնապես չեն հրավիրում, քանի որ կազմակերպությունում հասկանում են, որ այդ քայլն անիմաստ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանն ԱՊՀ կազմից դուրս էր եկել 2008-ին Հարավային Օսեթիայի հետ տեղի ունեցած հակամարտության պատճառով` վրացական կողմի նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---