Մոսկվայում կկայանա սիրիահայերի աջակցությանն ուղղված բարեգործական համերգ

Մոսկվայում կկայանա սիրիահայերի աջակցությանն ուղղված բարեգործական համերգ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կկյանա սիրիահայերի աջակցությանն ուղղված բարեգործական համերգ: Այս միջոցառման եզակիությունը նաև նրանում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ միակ համերգով հանդես կգա հայկական հայրենասիրական երգերի կենդանի լեգենդ Գառնիկ Սարգսյանը, ով ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:

Գառնիկ Սարգսյանի մոսկովյան եզակի համերգը նախաձեռնել են հայ երիտասարդները` «Համշեն» ասոցիացիայի և «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ:

Սիրիացի հայրենակիցներին Մոսկվայի հայերի աջակցությունը կուղարկվի «Օգնիր եղբորդ» և «Սիրիահայերի օգնության հիմնադրամի» միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---