Սանկտ Պետերբուրգ. Հայաստանցին ծաղկամաններում էր պահում 2012թ. հայտնաբերված հաշիշի ամենամեծ խմբաքանակը

Սանկտ Պետերբուրգ. Հայաստանցին ծաղկամաններում էր պահում 2012թ. հայտնաբերված հաշիշի ամենամեծ խմբաքանակը

PanARMENIAN.Net - Պետերբուրգի իրավապահները Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանի ծաղիկների պահեստում հայտնաբերել են 2012թ. հաշիշի խոշորագույն պարտիան: Առգրավված թմրանույթի քաշը կազմել է գրեթե 55 կգ:

Խմբաքանակը հաջողվել է հայտնաբերել օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Հաշիշը մատակարարվում էր Ռուսաստանից ծաղիկների մեծածախ խմբաքանակների հետ: Մեկ ամսում հանցավոր խումբը Սանկտ Պետերբուրգում իրացնում էր մոտ 100 կգ թմրանյութ:

Թմրանյութերի վաճառքի կազմակերպիչն էր նախկին չդատված հայաստանցի մի քաղաքացի, 1957թ. ծնված:

Հարուցվել է քրեական գործ, հայտնում է vchera.com.-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---